Հայտնաբերվել է ձեռքի՝ աշխարհի ամենահին պատկերը. այն մոտ 67.800 տարեկան է

Ինդոնեզիայի փոքր Մունա կղզում գտնվող Լիանգ Մետանդունո կրաքարային քարանձավում հայտնաբերված մարդու ձեռքի կոնտուրային նկարը, ամենայն հավանականությամբ, աշխարհի «ամենահին» նկարն է։

իտնականների գնահատմամբ՝ այն ստեղծվել է առնվազն 67 800 տարի առաջ։

Նկարը կարմրավուն գույնի ձեռքի տրաֆարետ է (մատների ծայրերը հստակ սրածայր են), որը ժամանակի ընթացքում բավականին գունաթափվել է և այժմ դժվարությամբ է տարբերվում քարանձավի պատին. գրում է BBC-ն։

Նման պատկերները ստեղծվել են հետևյալ ձևով՝ ձեռքը սերտորեն սեղմել են պատին և վրան շաղ տվել պիգմենտ։

Պատկերի տարիքը որոշվել է քարանձավի պատին պիգմենտի վրա ժամանակի ընթացքում կուտակված հանքային շերտերում առկա ուրանի տարրերի վերլուծության միջոցով։

«67 800 տարի. սա մոտ 100 տարով ավելի հին է, քան մինչ այդ ամենահին համարվող ձեռքի պատկերը, որն հայտնաբերվել էր Իսպանիայում և վերագրվում էր նեանդերթալցիներին»,- կարծում են գիտնականները։

Ըստ հետազոտողների՝ այս նկարը ստեղծած մարդիկ պատկանել են այն բնակչությանը, որն Ասիայի մայրցամաքից առաջացել է դեպի Ինդոնեզիայի կղզիներ, իսկ ավելի ուշ, հավանաբար, շարունակել է ճանապարհը դեպի Ավստրալիա։

Այս գտածոն նաև հաստատում է այն տեսակետը, որ Homo sapiens տեսակը հասել է Ավստրալիայի և Նոր Գվինեայի լայն տարածքներ մոտավորապես 15 000 տարի ավելի վաղ, քան որոշ հետազոտողներ են ենթադրում։

Հետազոտության արդյունքները և գտածոյի նկարագրությունը հրապարակվել են հեղինակավոր Nature գիտական ամսագրում։

«Այս հնագույն ձեռքի տրաֆարետը եզակի է, քանի որ պատկանում է բացառապես Սուլավեսիին բնորոշ ոճին։ Մատների ծայրերը շատ մանրակրկիտ սրածայր են արված»,- ասում է հետազոտության ղեկավարներից մեկը՝ ավստրալացի հնագետ Մաքսիմ Օբերտը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print