▶Հայերն ու վրացիները կարող են սահմանը հատել առանց մուտքի արտոնագրի

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել առանց անձնագրի՝ նույնականացման քարտերով։

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը ներկայացրեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

«Վրաստանը նաև մեր քաղաքացների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է։ 2019 թվականի 1 միլիոն 365 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի է այցելել Վրաստան։ Իհարկե, համավարակով պայմանավորված հետընթաց է գրանցվել։ Կարծում ենք, որ առաջիկայում դինամիկան կվերականգնվի»,- ասաց Միրզոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս որոշումը, սակայն, ըստ նրա, կարող են որոշակի ռիսկեր առաջացնել, որոնց ուղղությամբ վրաց գործընկերների հետ արդյունավետ աշխատանք կտարվի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print