Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում։
Կառավարությունը հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը: Այն ընդունվել է Կառավարության հունվարի 22-ի նիստի ժամանակ։
Նախագծով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, որպես ավտոտրանսպորտային միջոց, սահմանել նաև մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները:
Արդյունքում՝ կկարգավորվի մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների պարտադիր ապահովագրման գործընթացը։

