Հանրապետության տարածքում հունվարի 22-ին, 24-ի ցերեկը, 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հյուսիսային է` 2-5 մ/վ, հունվարի 22-24-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 3-6 աստիճանով, հունվարի 23-24-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում հունվարի 22-ին, 24-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 23-ին սպասվում է ձյուն:

