Կապանի ՔԿԱԳ-ում 2025-ին գրանցվել է 192 ամուսնություն

Հայաստանի հանրապետությունում 2025 թվականին գրանցվել է 13813 ամուսնություն և 4879 ամուսնալուծություն։ Սյունիքի մարզում, Վահանավանք վանական համալիրում և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Աստծո օրհնությունը ստացել է 70 զույգ, իսկ Քաղացիական կացության ակտերի գրանցման Կապանի սպասարկման կենտրոնում 192 ամուսնություն է գրանցվել։ Քիչ չեն նաև ամուսնալուծվողները։ Արձանագրվել է ամուսնալուծության 90 դեպք։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ հանրապետությունում նվազել է ամուսնությունների և աճել ամուսնալուծությունների թիվը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print