Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է 2025 թվականը՝ ներկայացնելով նոր տվյալներ։ Մասնավորապես բացահայտվել է 103 իրավախախտման դեպք, կանխվել են կենդանական և բուսական աշխարհին սպառնացող ապօրինի գործողություններ։ Վերահսկողական աշխատանքների շնորհիվ արձանագրվել է բնությանը պատճառված 33 մլրդ 906 մլն դրամի վնաս։







