Երկու օր տեղացած առատ ձյան հետևանքով հանրապետության որոշ շրջաններում երթևեկությունը ժամանակավորապես դադարել էր։ Սյունիքում տեղումները շարունակվում են, տեղ-տեղ առկա են մերկասառույց, ցածր հորիզոնական տեսանելիություն, բուք, որոշ վայրերում տեղումները դադարել են, սակայն դժվարանցանելի են շարունակում մնալ Գորայք-Զանգեր, Տաթև-Լծեն հատվածները, Մեղրու լեռնանացքը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են եղել։







