ՌԴ ԱԳ նախարար սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը նրա միաժամանակյա մասնակցության հետ։ Միևնույն ժամանակ, Սերգեյ Լավրովն ընդունել է, որ համապատասխան ընտրությունը պետք է կատարեն հայ ժողովուրդը և իշխանությունը:
«Դա տեխնիկապես անհնար է և անհամատեղելի ոչ միայն առևտրի և ներդրումների տարբեր կարգավորումների պատճառով, այլև քանի որ Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի իրավական շրջանակը՝ համապատասխանեցնելով այն իր չափանիշներին»,- նշել է նախարարը։

