Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային 14 միլիարդ դոլարի, ինչը եղել է Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության շնորհիվ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է TASS-ը:
«Շնորհիվ այն բանի, որ ԵԱՏՄ-ն հայկական ապրանքներին ազատ մուտք է տրամադրում միության անդամ մյուս երկրների շուկաներ, հայկական արտաքին առևտրային շրջանառությունը, նախևառաջ Ռուսաստանի Դաշնության հետ, հասել է ռեկորդային ցուցանիշների. այժմ կազմում է 14 միլիարդ դոլար, ինչը երբևէ չի եղել», – ասել է Լավրովը:

