Յուրաքանչյուր անձի դեպքում շտապօգնության 9-րդ կանչը լինելու է վճարովի։ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում շտապ բժշկական օգնության անվճար կանչերի տարեկան սահմանափակում է դրվել։ 8-ից ավելի կանչի դեպքում քաղաքացին կվճարի 10 000 դրամ։ Ծառայության այս փոփոխությունից բացի՝ այն կանչերը, որոնք շտապի տիրույթում չեն լինի, բաժին կհասնեն տեղամասային բժշկին, ով երկու ժամվա ընթացքում պետք է սպասարկի հիվանդին։







