Առողջապահության նախարարությունը՝ ծննդատանն իրականացվող հիմնական կանխարգելիչ միջոցառումների մասին

Առողջապահության նախարարությունը կարևորում է և հետևողական է կանխարգելիչ միջոցառումների իրականացման հարցում՝ միտված երեխաների առողջության պահպանմանը, խնդիրների վաղ հայտնաբերմանը և վաղ միջամտությունների իրականացմանը: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Ծննդատանն իրականացվող հիմնական կանխարգելիչ միջոցառումներն են՝

– նորածնի պորտալարի սեղմում կյանքի 1-3 րոպեների ընթացքում (ոչ ավելի շուտ)` անեմիայի կանխարգելման նպատակով.

– նորածնի վաղ մոտեցում կրծքին՝ առաջին 30 րոպեի ընթացքում.

– մաշկ-մաշկին շփման ապահովում` նորածնի մարմնի ջերմաստիճանի, մաշկի առողջ միկրոֆլորայի ձևավորման և մայր-նորածին հոգեբանական կապի ստեղծում.

– նորածնի զննում, վիճակի գնահատում.

– աչքերի մշակում` գոնոբլեֆորեայի կանխարգելում:

Պատվաստումներ

▪️ ՎՀԲ` վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման նպատակով

▪️ ԲՑԺ` տուբերկուլոզի կանխարգելման նպատակով

Սքրինինգներ

▪️ բնածին հիպոթիրեոզի,

▪️ ֆենիլկետոնուրիայի,

▪️ լսողության բնածին խանգարումների հայտնաբերման նպատակով,

▪️ անհասության ռետինոպաթիա (միայն անհաս նրածիններին),

▪️ սրտի բնածին արատների,

▪️ կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի,

▪️ ադրենոգենիտալ համախտանիշի վաղ հայտնաբերում

▪️ նորածնային ակնային սքրինինգ:

– Վիտամին Կ-ի ներարկում` նորածինների հեմոռագիկ համախտանիշի կանխարգելում

– Կրծքով կերակրման դիտարկում և գնահատում (ըստ անհրաժեշտության` կրծքով կերակրման խորհրդատուի աջակցություն)

– Նորածնի անվտանգության ապահովման մասին իրազեկում, այդ թվում` մեքենայում հատուկ մանկական նստատեղերի կիրառմամբ անվտանգ տուն տեղափոխելու մասին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print