Կառավարության հերթական նիստում Առողջապահության նախարարը ներկայացրեց իմունականխարգելիչ պատվաստումների թվային տվյալները․ 0-1 տարեկանների 95.1 տոկոսը 2025-ին ժամանակին պատվաստվել է: Գնված գույքը, տեխնիկան կամ թվային պրոդուկտները 1 տարուց պակաս երաշխիք չպետք է ունենան, կառավարությունը խստացնում է սպառողների իրավունքները պաշտպանող օրենքները: Փոփոխություններ կան նաև ջերմատնային տնտեսություններ հիմնելու համար տրվող արտոնյալ վարկերի պայմաններում՝ 63 տարին լրացած անձանց վարկերը 1 տոկոսով ավելի կսուբսիդավորվեն:







