Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
«Իրանի կառավարությունն այսօր հայտարարում է եռօրյա սուգ՝ ի հիշատակ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի դեմ ազգային դիմադրության ժամանակ զոհված նահատակների», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հաղորդվել էր 490 ցուցարարի և 48 անվտանգության աշխատակցի մահվան մասին։

