Սյունիքում 2025-ին լույս աշխարհ է եկել 961 երեխա։ Հանրապետությունում ծնելիության մակարդակի նվազման պայմաններում մարզում արձանագրվել է նույն պատկերը, ցավոք, Սյունիքի բուժհաստատություններում էլ անցյալ տարի ավելի քիչ ծնունդ է գրանցվել նախորդների համեմատ։ Հայաստանում 2025-ի հունվար-սեպտեմբերին ծնվել է 23 698 երեխա։ Նոր տարում մարզի ծննդատներում արդեն լսվել են մանկան ճիչեր։







