1 օրում գրանցվել է 8 ավտովթար, 10 մարդ վնասվածք է ստացել

Բացահայտվել է 132 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

44 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

11 դեպք՝ խարդախության,

5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, փաստաթուղթ կեղծելու,

4 դեպք՝ հոգեկան ներգործության,

2-ական դեպք՝ բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման։

Բացահայտվել է մարդու առևանգման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, հետամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության, խարդախության։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print