2026 թվականին կանցկացվեն վարժական հավաքներ

Կառավարությունը հունվարի 8-ի նիստում ընդունեց 2026 թվականին վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը։

Ըստ որոշման՝ 2026 թվականի ընթացքում կանցկացվեն վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար։ Հավաքների նպատակն է ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումն ու պատրաստումը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահության ուժեղացումը՝ պահեստազորայինների ներգրավման միջոցով։

Որոշմամբ սահմանվում է վարժական հավաքների անցկացման ժամկետները, նպատակները, ներգրավվող պահեստազորայինների թվաքանակն ու մասնագիտությունները, ինչպես նաև ներգրավման փուլերը։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներգրավվել ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։

2026թ. ընթացքում հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպա­յական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ`

  • 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ,
  • 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ,
  • 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ,
  • 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ,
  • 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,
  • 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ,
  • 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print