Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են

Իրանում արդեն տասներորդ օրն ընթացող բողոքի զանգվածային ցույցերը հասել են վտանգավոր հանգրվանի։

Երկրի արևմտյան հատվածում՝ Իլամ նահանգում, ցուցարարներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Աբդանան և Մալեքշահի քաղաքների մի շարք հատվածների վրա՝ դուրս մղելով կառավարական ուժերին։ 

Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին տնտեսական ճգնաժամի և ազգային արժույթի փլուզման պատճառով, վերածվեցին համազգային ընդվզման՝ ուղղված երկրի հոգևոր առաջնորդության դեմ։

Fox news-ը գրում է, որ իրադարձությունների կենտրոնում է հայտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որին ցուցարարները բացահայտորեն օգնության կոչ են անում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print