Չխախտելով ավանդույթը` ԶՊՄԿ-ն այս տարի էլ Ամանորի անակնկալ էր պատրաստել Կապան, Քաջարան, Տեղ համայնքների, Տաթևի Խոտ բնակավայրի երեխաների համար: Նվերներով ու քաղցրավենիքով լի տոպրակները տարվա ավարտն էին խորհրդանշում և սպասելիքներով լի գալիքը: Մանուկներն էլ իրենց հերթին երգ ու պարով, Ձմեռ պապով ու Ձյունանուշով դիմավորեցին հյուրերին:







