Ավտովթար Սյունիքում․ վարորդը հիվանդանոց է տեղափոխվել

Դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ17 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 60-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով, արգելակելու ժամանակ, ճանապարհածածկի սառած լինելու պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հանդիպակաց ժայռին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Կարեն Մ․-ն աշխատում է «Աժդանակ» ՍՊԸ-ում, որպես վարորդ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print