Վայոց ձորում ավտոմեքենաներ են բախվել․ խոճկորներ տեղափոխող «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Ա.-ի վարած «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Հայկ Հ.-ի «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել մոտ 30 խոճկորով, կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։

Կողաշրջման հետևանքով խոճկորները չեն սատկել։ Մի քանիսը դիմել էին «փախուստի», բարեբախտաբար քաղաքացիները վարորդի հետ կարողացել են բոլոր խոճկորներին հայտնաբերել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print