Կառավարությունն ընդունեց առողջության ապահովագրության փաթեթի ցանկը

Կառավարության դեկտեմբերի 25–ի նիստում հաստատվեց համընդհանուր պարտադիր ապահովագրության փաթեթում ներառված բժշկական ծառայությունների ցանկը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նաև այսօրվա որոշմամբ սահմանվում են բժշկական ծառայության փոխհատուցման կարգերը։

Ընդունվեց նաև ապահովագրության հիմնադրամի ստեղծման մասին որոշումը։

Որոշմամբ սահմանվեց նաև դեղորայքի ցանկը, որն արդեն իսկ հրապարակված է «Արմեդ» համակարգում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ապահովագրությունը ուժի մեջ է մտնում հունվարի 1–ից մինչև 18 տարեկան բոլոր անձանց համար, 65 տարեկանից բարձր բոլոր անձանց համար և 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող բոլոր անձանց համար, նաև 18–65 տարեկան 1–ին, 2–րդ, 3–րդ հաշմանդամության կարգ ունեցող, նաև սոցիալական անապահովության համակարգում ընդգրկված 28 բալից ավելի ունեցող անձանց, նաև զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար։

Վարչապետը կոչով դիմեց 1 մլն 600 հազար այն քաղաքացիներին, որոնք 2026 թ. հունվարի 1–ից դառնալու են առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության շահառու. «Սիրելի 1 մլն 600 հազար հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թ. հունվարի 1–ից առողջապահական հիմնարկները չգրոհել։

Ես երաշխավորում եմ, որ հիմա MRT, KT, չգիտեմ ինչ, կգտնենք անպայման մի բան, որը պետք է բուժել: Բացառված է, որ չգտնենք որևէ բան, որը բուժելու անհրաժեշտություն չկա: Մեր առողջության ապահովագրության համակարգը դրա մասին է, որ պետք է ստուգումներ լինեն ամեն տարի և դա ճիշտ ճանապարհ է, որ կանխենք հիվանդությունը։ Բայց պետք չի հունվարի 1–ից գրոհ ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետև ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print