Ձերբակալվել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալը

Ձերբակալվել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print