Լուվրի թանգարանը հայտնի կողոպուտից հետո մետաղական ձողեր է տեղադրել «Ապոլլոն» պատկերասրահի պատուհաններին

Լուվրի թանգարանը մետաղական ձողեր է ամրացրել «Ապոլլոն» պատկերասրահի պատուհաններին, որտեղից գողերը վերջերս ներխուժել էին և 102 մլն դոլար արժողությամբ զարդեր գողացել, հայտնում է France 24-ը:

Աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանի անվտանգության չափանիշները խիստ ուսումնասիրության են ենթարկվում հոկտեմբերին տեղի ունեցած կողոպուտից հետո:

Թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Սթեյնբոքն ասել է, որ դա պարտավորվել էին անել մինչև տարեվերջ: Քննարկումներ են ընթանում մյուս պատուհաններին ևս նման ցանցեր ամրացնելու վերաբերյալ: 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և «Ապոլլոն» սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print