Ադրբեջանը երկարաձգել է ցամաքային սահմանների կարանտինը

Ադրբեջանը կրկին երկարաձգել է կորոնավիրուսի ժամանակ ընդունած ցամաքային սահմաններին կարանտինը։ Այս անգամ երկարաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը՝ ժամը 06:00-ն: 

«Որոշումը կայացվել է «երկրում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու համար», – ասվում է որոշման մեջ։

Բաքու-Թբիլիսի երկաթուղային հաղորդակցության վերսկսումը կրկին հետաձգվում է:

Արդեն հինգ տարի է՝ Վրաստանից Ադրբեջան հնարավոր է հասնել միայն օդային ճանապարհով։ Ցամաքային սահմանը բաց է միայն բեռնափոխադրումների համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print