Օրերս Գեղի բնակավայրի մոտակայքում բեզոարյան այծը փաթաթվել էր մետաղական ցանցի մեջ։ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանուն փրկել են կապանցի Մարտունն ու նրա ընկերները։ Բարեբախտաբար տուժածներ չկան: Բեզոարյան այծին ազատելու մասին պատմող տեսանյութը կարճ ժամանակ անց հայտնվել է սոցցանցերի կիզակետում: Պատահմամբ դեպքի վայրում հայտնված տղամարդկանց հետ խոսել է Նարե Խաչատրյանը։







