Վաչագան գետի հիմնանորոգման ծրագրի երրորդ փուլն արդեն մեկնարկել է: Այն ընդգրկում է Կապանի բժշկական կենտրոնից մինչև Գարեգին Նժդեհի հուշահամալիր ընկած հատվածը: Այստեղից նույնպես տոննաներով աղբ ու ծառարմատներ են դուրս բերվել, որից հետո արդեն շինարարները սկսել են հենապատերի ամրացման աշխատանքները: Կապանի համայնքապետարանի նախաձեռնած մեծածավալ այս ծրագիրն իրականացվում է համայնքի միջոցներով, որում ներառված են նաև բնապահպանական մասհանումները:







