Մրցույթ՝ Սյունիքում գործող հացաթխման արտադրամասերի և ալրաղացների համար

Մրցույթ՝ Սյունիքի մարզում գործող հացաթխման արտադրամասերի և ալրաղացների համար

ՄԱԿ Պարենի Համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հայտարարում է մրցույթ՝ Սյունիքի մարզում գործող հացաթխման արտադրամասերի (փռերի) և ալրաղացների համար:

Աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է օժանդակություն տրամադրել ընտրված հացաթխման արտադրամասերին՝ ամբողջահատիկ հաց և հացամթերք արտադրելու համար (շինարարական նյութեր, սարքավորումներ, արևային կայան, դասընթացներ):

Սյունիքի մարզում կընտրվի նաև մեկ ալրաղաց, որը կարդիականացվի ամբողջահատիկ ալյուր արտադրելու համար։Այս նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզի Ազգային դպրոցական սննդի ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցները կընդգրկվեն Ամբողջահատիկի արժեշղթայի ծրագրում՝ փոխարինելով սպիտակ հացը ամբողջահատիկով։

Ծրագրով հետաքրքրված ընկերությունները պետք է լրացնեն համապատասխան հայտ՝ հետևյալ հղումով՝ 

https://enketo.moda.wfp.org/x/dBIq5iuO

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025թ.

Դեկտեմբերի 17, ժամը 20։00

Առաջացած հարցերի ու պարզաբանումների համար կարող եք զանգահարել ՊՀԾ գրասենյակի թեժ գծի հեռախոսահամարով՝ 096 120 400:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print