Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, թե իբր Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում նռնակ է հայտնաբերվել, ինչը կեղծ է։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներից մեկնած ծառայողները նշված վայրում պայթուցիկ կամ վտանգավոր իր չեն հայտնաբերել։
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կեղծ ահազանգով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Կրկին անգամ ԶԼՄ-ներին հորդորում ենք չճշտված տեղեկություն չհրապարակել։

