Կաշառքի դիմաց զինծառայությունից ազատելու գործով ձերբակալվել է 6 անձ

Պարտադիր զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից կաշառքի դիմաց ազատվելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում  ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատի աշխատակից և բժշկական հանձնաժողովի անդամ։ Այս մասին  հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Վերջիններս մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ ՊՆ աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,–ասացին Կոմիտեից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print