Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են. ԱՆ

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են: Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ կրկին հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։

Գրիպի դեմ պատվաստումը՝

  • Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը,
  • Կանխարգելում է հիվանդության բարդությունները:

Միաժամանակ.

  •  Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը:
  •  Հնարավորինս շա՛տ հեղուկներ օգտագործեք:
  • Հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները:
  • Պահպանե՛ք հազի ու փռշտալու կանոնները:
  • Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ:
  • Անհարկի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ:
  • Հագնվե՛ք եղանակին համահունչ:
  • Հետևե՛ք անձնական հիգիենային»,- ասված է հաղորդագրությունում:
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print