Դեկտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերացիա են իրականցրել, որը կրել է «Պարելով գողություն չեն անում» անունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մեգամոլ» առևտրի կենտրոնում 3 կանայք գողություն են կատարել:
Առևտրի կենտրոնի մոտից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանները ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա Ա․-ին, 17-ամյա Ա․-ին և 36-ամյա Ա․-ին:
Պարզվել է, որ նշված անձինք գողացել են 2 հատ սփռոց, 2 հատ բարձի երես, 2 տուփ մոմ և 1 տուփ անկողնային պարագա։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակիցներ են, իսկ նրանցից մեկն էլ պարուսույց է:

