Սյունիքում տեղացել է առաջին ձյունը․ փակ ճանապարհներ չկան

Հանրապետության մի շարք վայրերում, հատկապես լեռնային շրջաններում, դեկտեմբերի առաջին օրերը մեկնարկել են ձյան տեսքով։ Տհաճ անակնկալներ չի մատուցել եղանակը, ճանապարհաշինական ընկերությունները նոյեմբերի 15-ից են պատրաստվել ձմռանը։ Դեկտեմբերի 1-ի երեկոյան 8-ից է տեղացել ձյունը «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածում և Մեղրու լեռնանցքում։ Նշված վայրերում վաղ առավոտից ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ են իրականացվել։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են եղել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print