Հանձնուքի միջից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող սպիտակ զանգված

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Է.Հ.-ի կողմից բերված հանձնուքը:

Արդյունքում հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող, սպիտակ զանգված: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

«Է.Հ.-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print