Սյունիքում ֆիլմ է նկարահանվում Դ.Խառատյանի մասնակցությամբ

Սրետենսկի վանքի երգչախմբի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանի մասնակցությամբ Սյունիքում վավերագրական ֆիլմ է նկարահանվում: Այն կպատմի հայ և ռուս ժողովուրդների նմանությունների, մշակութային կապերի ու դարավոր բարեկամության մասին: Արմատներով մեղրեցի դերասան Դմիտրի Խառատյանը այս ամենի հավաքական կերպարը կդառնա: «Ձգողականություն» ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանվեցին Տաթևի վանական համալիրում, որին ներկա էին նաև մեր գործընկերները:





Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print