Կապանի արվեստի պետական քոլեջը նշեց հիմնադրման 60-րդ տարեդարձը: 1965-ից դռները բացած կրթօջախը այս ընթացքում հասցրել է մեծ հաջողությունների հասնել, բազմաթիվ շրջանավարտներ և սաներ մասնագիտական գործունեությունը ծավալել են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Հոբելյանական օրը մեկնարկեց Սերգեյ Սարաջյանի անվան լսարանի բացմամբ, այնուհետև Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում դասական երաժշտության հնչյունների ներքո շարունակվեց տոնական համերգը։







