ԱՄՆ-ն կվերանայի գրին քարտերի տրամադրումը 19 երկրի համար

ԱՄՆ-ն կվերանայի 19 երկրներից ապաստան խնդրողների համար Գրին քարտերի տրամադրման իրավաչափությունը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS):

Այդ երկրներն են Աֆղանստանը, Բուրունդին, Վենեսուելան, Հայիթին, Իրանը, Եմենը, Կուբան, Լաոսը, Լիբիան, Մյանման, Կոնգոյի Հանրապետությունը, Սոմալին, Սուդանը, Սիեռա Լեոնեն, Տոգոն, Թուրքմենստանը, Չադը, Հասարակածային Գվինեան և Էրիթրեան։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը մտադիր է արտաքսել ապաստան խնդրողներին, որոնք ԱՄՆ են ժամանել Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զորքերի վրա հարձակումից հետո, սակայն չի մանրամասնել, թե որ երկրների քաղաքացիների վրա է դա ազդելու:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print