Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ վարորդը հիվանդանոց է տեղափոխվել

Նոյեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում «SHACMAN» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Բերդի բժշկական կենտրոն»: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print