Անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետվճարը կդառնա 20 տոկոս՝ 6000-ից հասնելով 10000 դրամի։ Կառավարության հերթական նիստում երկարաձգվեց հետվճարի ծրագրի գործողության ժամկետը մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ 1 մլրդ 708 մլն դրամ հատկացվեց 15 սուբվենցիոն ծրագրերի համար։ Մասնակի կփոխհատուցվի նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների գազի, հոսանքի ու ջրի վարձը։ Նիստում քննարկված այլ թեմաները` տեսանյութում։







