Սպիտակ տան մոտ, կրակոցներ են արձակվել Ազգային գվարդիայի երկու անդամների վրա։ Այս մասին հայտնել են ABC-ն և Associated Press-ը՝ վկայակոչելով իրենց աղբյուրները, ինչպես նաև Newsmax-ի լրագրող Մայք Քարթերը՝ հղում անելով Գաղտնի ծառայությանը։
Տուժածների ներկայիս վիճակը դեռևս անհայտ է։ CNN-ը հաղորդում է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում՝ առնվազն գվարդիայի մեկ անդամ։ Ավելի ուշ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հաստատել է, որ վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու անդամներ։
Կրակոցները տեղի են ունեցել 17-րդ և 1-ին փողոցների խաչմերուկում՝ Սպիտակ տնից ընդամենը մեկ թաղամաս հեռավորության վրա։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։ Հանցագործության վայրը շրջափակված է։
Ռոյթերսը հաղորդում է, որ Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցների մասին։ Սպիտակ տունը ներկայումս գտնվում է մեկուսացման մեջ։

