Վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է. ԱՆ

Ծառայողական պարտականությունները կատարելիս այսօր Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել են: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար:

Կազմակերպվել է տուժածներից երեքի տեղափումը երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում:

Տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի ունեցել է դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի:

Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։

Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print