Դիլիջանի «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ժամը 10։30-ի դրությամբ` Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում աշխատանքները շարունակվում են։ 

Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում, մեծաքանակ ծառեր չեն այրվել։

Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է։

«Մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը։

Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։

Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է։

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։

Աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

Մամուլում տեղեկություններ են տարածվում հրդեհաշիջման աշխատանքներում կամավորների հավաքագրման վերաբերյալ: Իրավիճակը լիովին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն:  

Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print