Կապան համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ Շինարարների թաղամասում ժամանակավոր կացարաններ են կառուցվում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, ինչ-ինչ պատճառներով անօթևան դարձած անձանց համար: Սյունիքում եզակի այս ծրագիրը կյանքի է կոչվում համայնքային բյուջեի և դրամաշնորհի միջոցներով: Թե ովքեր կօգտվեն և որքան ժամանակով` դիտեք տեսանյութում:







