Խուսափե’ք խոզանների այրումից, մի’ վնասեք էկոհամակարգը. ՆԳ նախարարությունը հորդորում է

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին՝ արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։

«Կրկին հիշեցնում ենք խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։

  • Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը։
  • Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է։
  • Այրման ընթացքում ոչնչանում, տուժում է կենսաբազմազանությունը, թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։

Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print