Սյունիքի մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սյունիքի մարզի պարեկները նոյեմբերի 20-ին Կապան քաղաքում ծառայություն իրականացնելիս ժամը 20․30-ին Շահումյան փողոցում կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ԿամԱԶ»-ը: Կապանի բնակիչ 43-ամյա վարորդի ներկայացրած փաստաթուղթը ոչ միայն ժամկետանց էր, այլև թափքում առկա փայտանյութի ծավալը գերազանցում էր փաստաթղթում նշվածին:

Բեռնատարը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Իսկ ապօրինի ծառահատումների դեմ ՆԳՆ ոստիկանության ծառայողների պայքարը շարունակական է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print