Ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա զոհ

Նոյեմբերի 21-ին, ժամը 06։14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է գնացքին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայինփրկարարական վարչությանհրշեջ-փրկարարական ջոկատից մեկմարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիս բնակավայրի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան բեռնափոխադրում իրականացնող գնացքին։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։  

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print