Ես խնդրել եմ ԱՄՆ-ին ուշադրության կենտրոնում պահել գերիների հարցը․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջերս հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ եւ հատուկ անդրադարձել հայ գերիների հարցին ու խնդրել, որ այս հարցը լինի ուշադրության կենտրոնում։

Ալիսոն Հուքերն ասաց, որ արձանագրել է, որ հարցը լուծելու հարցում ԱՄՆ նախագահ Թրամփը հրապարակավ արտահայտել է իր հանձնառությունը։ «Ես մանրամասներ ներկայացրեցի այն մասին, թե ինչ ենք մենք անում երկկողմանիորեն այս հարցի վերաբերյալ։ Ես խնդրեցի տեղեկատվություն տրամադրել ԱՄՆ-ի այս ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ և խնդրեցի, որ հարցը մնա ուշադրության կենտրոնում», – նշեց Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print