Նոյեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում «Howo» մակիշի բեռնատարը Նոր Նորք վարչական շրջանում՝ Սամվել Սաֆարյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 73-ամյա Մելանյա Մ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայի տակից դուրս են բերել վրաերթի ենթարկվածին եւ տեղափոխել «Սուրբ Գրիոգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցել է չթույլատրելի հատվածով, մինչդեռ վրաերթի վայրից 10 մետր այն կողմ կա հետիոտնային անցում, որը գծանշված է։

