Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել

Նոյեմբերի 17-ին` ժամը 12։42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին՝ Ոսկետափ  գյուղի վարչական տարածքում, բախվել են HOWO մակնիշի բեռնատարը և Dodge մակնիշի ավտոմեքենան։

Dodge մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են Dodge մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print