Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի «Փոքր թաղերում» հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print