Հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները․ իրազեկում

Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության (elections.mia.gov.am) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (elections.am) կայքերում տեղադրվել են Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։

Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝

  • ընտրողի անհատական տվյալներ,
  • հաշվառման հասցե,
  • քվեարկության օր,
  • քվեարկության ժամանակ,
  • ընտրողի ընտրական տեղամասի համար,
  • տեղամասային կենտրոնի հասցե:

Վաղարշապատ համայնքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետով հաշվառում ունեցող անձինք, որոնք, սակայն, իրենց տվյալները չեն գտնի վերոհիշյալ կայքերում հրապարակված ցուցակներում, կարող են քվեարկության օրվան նախորդող 5 օրերի ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմում ներկայացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print